211652_close_icon
views-count1021 դիտում article-date 08:36 06-08-2024

Երեւանի ավագանու ընդդիմադիր ուժերը պատրաստվում են անվստահություն հայտնել քաղաքապետին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները սեպտեմբերին պատրաստվում են Երեւանի քաղաքապետին անվստահություն հայտնելու շուրջ քննարկումներ սկսել:
Ինչ արդյունք կունենան դրանք` դժվար է ասել:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ավագանու կանոնակարգը սահմանում է` ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է ներկայացնել քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ: Որոշման նախագծում նշվում է ավագանու այն անդամի անուն-ազգանունը, որին նախաձեռնող խումբն առաջադրում է որպես քաղաքապետի թեկնածու, ինչպես նաև այն պետք է ստորագրեն նախաձեռնող խմբի բոլոր անդամները:

Քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծը հանձնվում է քաղաքապետին, ինչպես նաև խմբակցություններին: Խմբակցություններն այդ մասին անհապաղ տեղեկացնում են իրենց անդամներին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր