211652_close_icon
views-count841 դիտում article-date 18:28 06-08-2024

Բաքվում քննարկել ենք Հարավային Կովկասում անվտանգության կառուցման գործընթացին միջամտելու Արևմուտքի փորձերը․ Շոյգու

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Բաքու կատարած աշխատանքային այցից և հանդիպումներից հետո մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հարցերում Արևմուտքի ակտիվ ներգրավման առնչությամբ:

«Քննարկվել է հարցերի լայն շրջանակ, առաջին հերթին՝ անվտանգությունը Հարավային Կովկասում, Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը, որի 10-րդ խմբագրված տարբերակը փոխանցվել է Երևանին։ Քննարկվել են Արևմուտքի շատ ակտիվ փորձերը՝ միջամտելու այդ գործընթացին»,- նշել է Շոյգուն։

Նա հավելել է, որ անդրադարձ է եղել տրանսպորտային նախագծերին, մասնավորապես՝ «Հյուսիս-հարավ» միջանցքին, ինչպես նաև «3+3» ձևաչափին, որն, ըստ Շոյգուի, կարևոր է Հարավային Կովկասում իրավիճակը կայունացնելու համար։

Նշենք, որ օգոստոսի 6-ին Բաքվում Շոյգուն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ադրբեջանի նախագահին առընթեր անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովի հետ։

Նմանատիպ նյութեր