211652_close_icon
views-count889 դիտում article-date 13:07 30-04-2023

Արևմուտքի իրական նպատակը Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելն է. Շոյգու

Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր Հյուսիսատլանտյան դաշինքի գրեթե բոլոր երկրների մարտական ներուժն ու հնարավորություններն օգտագործվում են Ռուսաստանի դեմ, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրում են ռուսական ԶԼՄ-ները:

«Արևմուտքը ցույց է տվել իր նախնական պատրաստությունը Ռուսաստանի Դաշնության հետ առճակատման համար: Անմիջապես լայնածավալ պատժամիջոցներ են սահմանվել Ռուսաստանի դեմ, կազմակերպվել է զենքի մատակարարում Ուկրաինային, հետախուզական տեղեկատվություն է փոխանցվել, ռազմական խորհրդատուներ և վարձկաններ են ուղարկվել մարտական գոտի», - ասել է Շոյգուն Նյու Դելիում ՇՀԿ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ:

«Այսպիսով ներգրավված են ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր երկրների ռազմական ներուժն ու հնարավորությունները»,- հավելել է նա։

Նմանատիպ նյութեր