211652_close_icon
views-count16688 դիտում article-date 21:52 07-08-2024

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ շինարարական աշխատանքների ժամանակ տանիքը ընկել է քաղաքացիների վրա, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժին են զանգահարել «Արարատ» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ Արարատ քաղաքի խանութներից մեկում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ «ողնաշարի գոտքային հատվածի վնասվածք հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել են ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Կարապետյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 43-ամյա Սևադա Մ․-ն է, ում առողջական վիճակը գնահատվում է բավարար:

 Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 11։00-ի սահմաններում Սևադա Մ․-ն և Արարատի մարզի բնակիչ 46-ամյա Ռոբերտ Ս․-ն Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի 5/2 հասցեում գտնվող առևտրի կենտրոնի տանիքում շինարարական աշխատանքներ կատարելիս երկաթյա տանիքը համբարձիչի միջոցով բարձրացնելու ժամանակ, երբ տանիքի մի հատվածը գտնվել է համբաձիչների վրա տանիքը և համբարձիչները թեքվել են և տանիքը ընկել է վերջիններիս վրա, որի հետևանքով «պոլիտրավմա» ախտորոշումներով Սևադա Մ․-ն և Ռոբերտ Ս․-ն տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր