211652_close_icon
views-count1429 դիտում article-date 17:34 10-08-2024

Բագրատ Սրբազանը ներկայացրեց առաջիկա անելիքները

«Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանը այսօր՝ օգոստոսի 10-ին, Մասիսում ներկայացրեց առաջիկա անելիքները:

«Մարզահամերգային համալիրում պետք է հավաք ունենայինք, պարզաբանեցին, որ մի 20 օր անընդհատ զբաղված է, թե ինչով է զբաղված, չգիտեմ: Այսինքն ամսի 7-ից առաջ եւ 7-ից հետո բոլոր օրերը զբաղված են, գնալու եմ տեսնեմ՝ զբաղված է, թե՝ չէ: Մի տարբերակ կար ամսի 4-ին՝ փոքր դահլիճում, մեկ էլ պարզվում է՝ ամսի 4-ին, համալիրի բոլոր աշխատողներով գնում են Վանաձոր: Հիմա երկուշաբթի օրը խորհրդակցություն կունենանք՝ հասկանալու, թե ինչ ենք անելու»,-ասաց նա:
​​​​​​​
Բագրատ Սրբազանը նշեց, որ որեւէ նմանատիպ խոչընդոտ չի կարող կասեցնել իրենց ընթացքը եւ իրենք շարունակելու են այն:

«Ինչո՞ւ ենք ուզում դահլիճային հանդիպում, որ համ ճանաչենք իրար եւ տեղեկացնենք մեր հետագա անելիքները, որովհետեւ դրսում դժվար է այն հասցնել»,-ասաց նա:  

Նմանատիպ նյութեր