211652_close_icon
views-count2380 դիտում article-date 09:08 11-08-2024

Օգոստոսի 11-ը Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած փառահեղ հաղթանակի օրն է

Օգոստոսի 11-ին Նավասարդի տոնն է: Այդ օրը նշվում է Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած փառահեղ հաղթանակի օրը:

Նավասարդը Հայկական տոմարի առաջին ամիսն է։ Կազմված է «նավ» (նոր) և «սարդ» (տարի) բառերից և նշանակում է «նոր տարի»: Նավասարդ ամիսն ունեցել է 30 օր, սկսվել է օգոստոսի 11-ին և վերջացել սեպտեմբերի 9-ին։ Հին հայերի համար Նավասարդի 1-ը (օգոստոսի 11-ը) եղել է ժողովրդական խրախճանքների տոն։ 


«Հայկ և Բել» առասպելը պահպանվել է Մովսես Խորենացու և Սեբեոսի պատմություններում։

«Հայկ և Բել» առասպելում Հայկը չի հպատակվում Բելին, իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարադ երկիրը, ապա անցնում Հարք, հիմնում իր անունով բնակավայր՝ Հայկաշեն և բնակվում այնտեղ։ Տիտանյան Բելը դեսպան է ուղարկում Հայկի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն։

Հայկը մերժում է. Բելը մեծ զորքով մտնում է Արարադ երկիրը։ Կադմոս թոռանից տեղեկանալով թշնամու ներխուժման մասին՝ Հայկը որդիներով ու թոռներով ընդառաջ է գնում Բելի զորաբանակին և Վանա լճի ափին մարտի բռնվում։ Ճակատամարտում Հայկն իր երեքթևյան նետով սպանում է Բելին։ Հայկից սերում են հայերը, իսկ նրա բնակած երկիրը կոչվում է Հայք։ Կռվի վայրը Հայկն անվանում է Հայոց ձոր։

Այս փառահեղ հաղթանակի օրվանից են հաշվել Հայոց հին տոմարը։ 

Նմանատիպ նյութեր