211652_close_icon
views-count17924 դիտում article-date 21:44 11-08-2024

Ավտովթար՝ Երևանի կենտրոնում. բախվել են «Mazda 3»-ն ու «Nissan»-ը. օպերատիվ են գործել բժիշկները, փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ օգոստոսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում Սայաթ-նովա պողոտա - Նալբանդյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 22-ամյա Էդգար Աբրահամյանի վարած «Mazda 3» մակնիշի և 38-ամյա Հովհաննես Վարդանյանի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն դեպքի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել «Nissan»-ի 2 ուղևորների, ովքեր հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվելուց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր