211652_close_icon

Գյումրիում այսօր արթուն կմնան․ կեսգիշերին դիմավորելու են չեմպիոններին. aravot.am

views-count1546 դիտում article-date 22:59 12-08-2024
Aravot.am-ը գրում է. Այսօր Գյումրու մուտքի մոտ աղուհացով, Գյումրվա տարազներ կրող պարային համույթներից մեկի կատարումներով, դափնեպսակներով կդիմավորեն ՓԱՐԻԶ-2024 Օլիմպիական խաղերի մասնակից գյումրեցի մարզիկներին։ 

Այնուհետ Գյումրվա ֆայտոններով նրանց կուղեկցեն կենտրոնական Վարդանանց հրապարակ, որտեղ մարզիկների պատվին կարմիր գորգ են փռել։ Նրանք կարմիր գորգի վրայով կբարձրանան բեմ, որտեղից կհնչեն քաղաքային իշխանության ելույթ- շնորհավորանքները, շամպայնով ու տորթով կնշեն մարզիկների հաղթանակը։

Այս ամենը տեղի կունենա գիշերը։ 

Ինչպես տեղեկացանք Գյումրու քաղաքապետարանից, քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, սպորտ բաժնի պետ Մեխակ Ղազարյանը և մեծ թվով սպորտսմեններ մեկնել են Երևան՝ նրանց «Զվարթոնց» օդանավակայանում դիմավորելու։ 

Գյումրու քաղաքային իշխանությունը «Ֆեյսբուք» պաշտոնական էջի միջոցով բնակիչներին հորդորում է միանալ մարզիկների դիմավորման հանդիսավոր արարողությանը։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում 

Նմանատիպ նյութեր