211652_close_icon
views-count1582 դիտում article-date 09:36 13-08-2024

Եթե արդարությունը չվերականգնվեց, սպորտային իրավաբան ենք գտնելու․ Արթուր Ալեքսանյանի մարզիչ

Եթե արդարությունը չվերականգնվեց, գնալու ենք հաջորդ քայլերով:

Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասել է Արթուր Ալեքսանյանի մարզիչն ու հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը։

Նա նշեց, որ նման նախադեպ եղել է տարբեր սպորտաձևերից՝ և' օլիմպիական խաղերին, և' աշխարհի առաջնություններին։

«Եթե մենք մենակ չմնանք, իմաստ ունի բողոքարկելը»,- ասել է նա։

Ալեքսանյանը նշեց, որ պահանջվում է տեսանյութով ու նկարներով օրենքի կետերով հիմնավորել ասածները, որից հետո որոշում կկայացվի։
«Եթե իրենց որոշումը չբավարարեց, արդարությունը նորից չվերականգնվեց, գնալու ենք հաջորդական քայլերով, սպորտային իրավաբան ենք գտնելու»,- նշեց մարզիչը։

Նմանատիպ նյութեր