211652_close_icon
views-count994 դիտում article-date 18:02 13-08-2024

Փոշու պարունակությունը Երևանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է մթնոլորտային օդի աղտոտվածության վիճակը Երևան քաղաքում օգոստոսի 8-12-ին։

Փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) օգոստոսի 8-12-ին, Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջաններում՝ օգոստոսի 10-ին և 11-ին, Արաբկիր վարչական շրջանում՝ օգոստոսի 11-ին:

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է ՍԹԿ-ն Արաբկիրում օգոստոսի 10-ին և 11-ին, Նոր Նորքում՝ օգոստոսի 10-ին:

Ազոտի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, սակայն նախորդող օրերի համեմատությամբ բոլոր դիտակայաններում դիտվել է կոնցենտրացիայի աճ:

Նուբարաշենի աղբավայրում հրդեհի հետևանքով մթնոլորտային օդ կարող են արտանետվել վնասակար աղտոտիչ նյութեր, օրինակ դիօքսիններ, պոլիքլորացված բիֆենիլներ, պոլիարոմատիկ ածխաջրածիններ և այլ աղտոտիչներ:

Նմանատիպ նյութեր