17411 դիտում
23:03 13-08-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում․ շտապօգնության ավտոմեքենայով անգիտակից վիճակում հիվանդանոց տեղափոխվածը հայտնել է, որ ինքը թիվ 49 երթուղու ավտոբուսի վարորդն է, իսկ իրեն հարվածել է տնօրենը, ով նաև սպառնացել է, որ կվերացնի իր ընտանիքի անդամներին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին են զանգահարել «Երևան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ Թբիլիսյան խճուղի և «Կորեայի Ձոր» խաչմերուկից շտապօգնության 16 խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մոտ 35 տարեկան անգիտակից տղամարդու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Ազիզյան գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի թիվ 49 համարի երթուղային ավտոբուսի վարորդ 27-ամյա Դերենիկ Թ․-ն է, ով ոստիկաններին հայտնել է, որ «Կորեայի Ձոր»-ում ժամը 09։30-ից մինչև ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նշված ՓԲԸ տնօրեն Վահե Բաբաջանյանը հարվածներ է հասցրել իր դեմքին, վերցնելով հեռախոսը սպառնացել, որ կվերացնի ընտանիքի անդամներին:
Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վ. Բաբաջանյանը «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի Չարբախի հավաքակայանի պետն է։
Ոստիկանները ձեռնարկվում են միջոցառումներ՝ Վ. Բաբաջանյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։