211652_close_icon
views-count1456 դիտում article-date 13:18 14-08-2024

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` օգոստոսի 14-ի ցերեկը, 15-17-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում՝ օգոստոսի 14-ի ցերեկը, 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 16-20մ/վ արագությամբ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +32+34։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +23+28,
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +23+26,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +29+31,
Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +21+24,
Լոռի՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +24+28,
Տավուշ՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +28+32,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +22+25,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +29+33,
Արարատ՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +33+35,
Արմավիր՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +33+35,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +20+24,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +31+33,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +20+25, ցերեկը՝ +27+30,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +20+23:

Նմանատիպ նյութեր