211652_close_icon
views-count1471 դիտում article-date 10:19 15-08-2024

Վերլուծված է, թե քամիներն ինչ ուղղությամբ են փչում, շատ ֆունդամենտալ գործ է արված․ Փաշինյանը ցույց է տվել Ակադեմիական քաղաքի մաստեր պլանի փաթեթը

Գերմանական GMP ընկերությունն ուղարկել է Ակադեմիական քաղաքի շուրջ 450 էջանոց մաստեր պլանի փաթեթը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով վերոնշյալ մաստեր պլանի փաթեթը։

«Շատ ֆունդամենտալ գործ է արված։ Ընդհուպ վերլուծված են, թե քամիներն ինչ ուղղությամբ են փչում, որ հարթակից ինչ տեսարան պետք է բացվի, ինչպիսի բուսականություն պետք է լինի, որ շերտի բուսականությունն ինչպիսի գործառույթ պետք է իրականացնի։

Սա ցույց եմ տալիս ոչ միայն այն պատճառով, որ ակադեմիական քաղաքի նախագիծն առարկայանում է, այլև այն պատճառով, որ սա մի կուլտուրա է, որը մեր իրականության մեջ ես շատ հաճախ չեմ տեսնում։ Ուրախ եմ՝ այդ կուլտուրան ևս մի կարևոր քայլ է անում հենց ակադեմիական քաղաքի առիթով»,- ասել է Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր