211652_close_icon
views-count1258 դիտում article-date 14:39 15-08-2024

Նիկոլ Փաշինյանն իր սերնդի բոլոր՝ մի քիչ առավել մարդկանց նախանձում է, անգամ Էդմոն Մարուքյանին. Արմեն Աշոտյան

Իմ կալանքը Նիկոլ Փաշինյանի վախի և ոխի արտահայտումն է: Այս մասին դատարանի դահլիճում լրագրողների հարցերին ի պատասխան ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Ինձ կալանավորելով վախի մթնոլորտ է տարածում և անձնական ոխ լուծում: Մի՛ զարմացեք, ինքը վարչապետ է, ես՝ կալանավոր, բայց իր սերնդի բոլոր՝ մի քիչ ավելի առավել մարդկանց նախանձում է, անգամ Էդմոն Մարուքյանին», - ասաց Աշոտյանը:

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Նմանատիպ նյութեր