211652_close_icon
views-count1372 դիտում article-date 16:31 15-08-2024

Բոլոր գործող անձինք պատախան են տալու. Հայկ Մամիջանյանն Աշոտյանի դատական գործի վերաբերյալ

ՀՀ բարեկամ Իրանն ակնհայտ դեմ է հայկական բանակում ամերկյան ներկայությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Հիմա ո՞րն է ավելի վտանգավոր՝ Իրանի հետ հարաբերությունների վատթարացումը, թե այն օգուտը, որ կարելի է ստանալ այդ որոշումից: Այսօր աշխարհաքաղաքական իրավիճակը գերլարված է, առկա է բարձր լարվածություն աշխարհաքաղաքական կենտրոնների միջև: Դարձնել Հայաստանն այդ բախումների  թատերաբեմերից մեկը, Փաշինյանի հերթական արկածախնդրությունն  է, ինքը պատրաստ է ամեն ինչ տալ՝  բացառապես իր աթոռը պահպանելու կամ այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնին հաճոյանալու համար»,-ասաց նա:

Մամիջանյանի խոսքով՝ ոչ այնքան կարևոր է, թե կոնկրետ ինչ գործառույթներ է ունենալու ԱՄն ներկայացուցիչը ՀՀ ԶՈՒ-ում, որքան Իրանի վերաբերմունքն այդ հանգամանքին:

Հայկ Մամիջանյանը, անդրադառնալով Արմեն Աշոտյանի դատական նիստին, այն անվանեց տրագիկոմեդիա:

«Սա մի պաշտոնյայի՝ փոքր ժամանակ հեծանիվ չունենալու, Արմեն Աշոտյանից վախենալու տրագիկոմեդիան է: Ես ձեզ խոստանում եմ, որ բոլոր գործող անձինք պատախան են տալու, չգիտեմ՝ երբ, բայց հրաման տվող Նիկոլ Փաշինյանից մինչև ստորին օղակում որոշումը իրականցնողը, պատասխան են տալու օրենքի ու մարդկային արժեքների ողջ խստությամբ: Այս մի տարի երկու ամիսը ծանր է նստելու նրանց վրա, ովքեր Արմեն Աշոտյանին ապօրինի պահել են կալանքի տակ»,-ասաց Հայկ Մամիջանյանը:

Նմանատիպ նյութեր