211652_close_icon
views-count1423 դիտում article-date 21:04 15-08-2024

Շիրակի մարզում վթարային ջրանջատում կլինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարավերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 16-ին ժամը 10.00-ից մինչև ս.թ. օգոստոսի 17-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Անի» թաղամասի, Մայիսյան, Հացիկ, Ախուրյան, Նոր Ախուրյան, Հովունի, Շիրակ, Կառնուտ գյուղերի ջրամատակարարումը։

Գյումրի քաղաքի մյուս հասցեներում կնկատվի ջրի ճնշման անկում:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նմանատիպ նյութեր