211652_close_icon
views-count2680 դիտում article-date 12:12 17-08-2024

Մխիթարյանն ասել է, որ ակումբում է ուզում ավարտել կարիերան

Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը DAZN-ի հետ զրույցում ասել է, թե որտեղ է ուզում ավարտել կարիերան։

«Հրաշալի կլիներ կարիերաս ավարտել «Ինտերում», սակայն դա կախված է ոչ միայն ինձնից, այլև նրանից, թե ինչպես է ակումբը տեսնում մեր ապագան։

Ես կանեմ հնարավոր ամեն ինչ ֆուտբոլում և «Ինտերում» հնարավորինս երկար մնալու համար: Մենք քայլ առ քայլ կշարժվենք, հետո կտեսնենք։ Ի վերջո, որոշում կկայացնեմ՝ շարունակե՞լ կարիերաս, թե՞ դադարեցնել»,- sportball24.com-ի հաղորդմամբ,  ասել է 35-ամյա հայ կիսապաշտպանը։ 

Նմանատիպ նյութեր