211652_close_icon
views-count1687 դիտում article-date 21:46 17-08-2024

«Քիչ հավանական եմ համարում, որ մատուցվելիք ծառայության դիմաց ռուսական կողմը շահագրգիռ լինի դրդելու Ալիևին դիմել նոր լայնածավալ ռազմական գործողությունների»․ Արման Մելիքյան. Aravot.am

Aravot.am-ի զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը։

-Կկարողանա արդյո՞ք Գուրգեն Արսենյանն արդյունավետ աշխատել որպես ՌԴ-ում ՀՀ դեսպան՝ հաշվի առնելով նրա՝ որպես պատգամավոր հակառուսական տարրեր պարունակող հայտարարությունները, դիրքորոշումը։

– Նախ անհրաժեշտ է հստակ սահմանել, թե դեսպանի աշխատանքի արդյունավետությունը որ տեսանկյունից պետք է գնահատվի։ Եթե ելնենք նրանից, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանը պետք է կարողանա ճշգրտորեն կատարել Երևանից եկող հրահանգները, ապա այստեղ խնդիր չեմ տեսնում և գտնում եմ, որ Գուրգեն Արսենյանը վարչապետ Փաշինյանի կողմից վարվող քաղաքականության իրականացման համար կանի առավելագույնը։ Այդուհանդերձ, հաշվի առնելով հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների ներկա որակն ու բովանդակությունը, դրանց անկումային միտումները, չեմ կարծում, որ այս նշանակման արդյունքում կարող ենք ակնկալել առերևույթ կտրուկ ջերմացում Երևանի ու Մոսկվայի միջև։ Մեծ հաշվով, Գուրգեն Արսենյանի նշանակումն ինքնին, գուցե, խորհրդանշական հաստատումն է այն բանի, որ հայ-ռուսական հարաբերությունները կպահպանվեն չոր գործնականության շրջանակներում։

-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով օգոստոսի 18-19-ը կգտնվի Ադրբեջանում։ Ի՞նչ զարգացումներ, վտանգներ սպասել այս այցից, մանավանդ որ Կրեմլի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ նախատեսվում է ընդունել պետությունների ղեկավարների համատեղ հայտարարություն։

– Այս այցն անհրաժեշտ է գնահատել Մոսկվայից նախագահ Ալիևի անձնական քաղաքական կախվածության ֆիքսման և խորացման հեռանկարի համատեքստում։ Տարածաշրջանային զարգացումների ներկա փուլում Ալիևի համար Պուտինի կողքին հայտնվելն ու ինչ-ինչ համատեղ քաղաքական ընդհանրություններ դրսևորելը խիստ ռիսկային կարող է լինել և ունենալ դժվարամարս հետևանքներ։ Բայց դեպքերից շատ առաջ չընկնենք. մեր տարածաշրջանում շարունակաբար կուտակվող ռազմաքաղաքական լարվածությունը առաջիկայում կպարպվի և այն ժամանակ կերևա, թե անձամբ Իլհամ Ալիևի, Ադրբեջանի ու Հայաստանի համար ինչպիսին կլինեն դրա առարկայական հետևանքները։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:

Նմանատիպ նյութեր