211652_close_icon
views-count1345 դիտում article-date 12:16 18-08-2024

Վ․ Սարգսյանի անվան ակադեմիայի թիմը ԱՄՆ-ում գործընկերների հետ համագործակցելու հարցեր է քննարկել

Օգոստոսի 3-14-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունը  ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի գլխավորությամբ ճանաչողական այցեր է կատարել ԱՄՆ ռազմաուսումնական հաստատություններ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Այցերի շրջանակում պատվիրակությունը Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի ակադեմիական ղեկավար, դոկտոր Ստան Անտոնի հետ այցելել է Ֆորտ Մուրում գտնվող ԱՄՆ բանակի մարտական հմտությունների ուսուցման ու գերազանցության կենտրոն և Ֆորտ Լևենվորթի՝ ԱՄՆ բանակի հրամանատարաշտաբային քոլեջ։ 

Այցերի ընթացքում պատվիրակության անդամները ծանոթացել են ԱՄՆ ռազմաուսումնական հաստատությունների ծրագրերին, ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին և հետևել դաշտային վարժանքներին: 

Ամերիկյան գործընկերների հետ ծավալած քննարկումների ընթացքում արծարծվել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր, քննարկվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ուսումնական գործընթացի հետագա կատարելագործման ընթացքը:

Նմանատիպ նյութեր