211652_close_icon

Ըմբշամարտի Մ17 ԱԱ․ Սեյրան Կիրակոսյանը ժամանակից շուտ պարտության է մատնել Ադրբեջանի ներկայացուցչին. ArmSport.am

views-count1030 դիտում article-date 15:50 19-08-2024
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչ հունահռոմեական ոճի ըմբիշ Սեյրան Կիրակոսյանը հաջող է մեկնարկել մրցաշարում։

Կիրակոսյանը մեկնարկային գոտհեմարտում վստահ հաղթանակ է տարել՝ ժամանակից շուտ պարտության է մատնելով ադրբեջանցի Աբդուլ Հասանովին:

Նշենք, որ Կիրակոսյանը Եվրոպայի պատանեկան առաջնության գործող փոխչեմպիոնն է։ Մրցաշարը կանցկացվի օգոստոսի 19-25-ը, առաջնությանը կմասնակցի ըդհանուր 576 ըմբիշ։

Նմանատիպ նյութեր