211652_close_icon
views-count20852 դիտում article-date 14:54 20-08-2024

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. «Volkswagen»-ը, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին ու հայտնվել դաշտում. կա 2 վիրավոր. ըստ վարորդի՝ մեղավորը «Mercedes»-ի վարորդն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետակ ավտոճանապարհի 35 կմ հատվածում՝ Նորատուս գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 7 մետր մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:  

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գավառի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել հերթապահություն:  

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի գլխավորությամբ:  

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արայիկ Մինասյանն ու Աղաս Բաբայանը:

Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:  

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը:  

Դեպքի վայրում վարորդը պարեկներին հայտնել է, որ վթարի մեղավորը եղել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից իր նկատմամբ վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև դեպքի վայրից հեռացել է:

Ոստիկանությունը պարզում է այդ տեղեկությունը:  

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սևակ Սահակյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր