211652_close_icon
views-count1276 դիտում article-date 21:00 21-08-2024

Հայ շախմատիստները նվաճել են 3 ոսկե և 2 բրոնզե մեդալ

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփում է  պատանիների արդյունքները՝ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացված 2024 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունում: 
 
«Հայ շախմատիստները նվաճել են 3 ոսկե և 2 բրոնզե մեդալ։

ՖԻԴԵ-ի վարպետ Ալեքս Սահակյանը դարձել է Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն:

Սոնա Կրկյաշարյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի չեմպիոն:

 Սոֆիա Բաղրամյանը դարձել է Եվրոպայի մինչև 8 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի չեմպիոն, ինչպես նաև արագ շախմատի բրոնզե մեդալակիր:

 Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների արագ շախմատի թիմային առաջնությունում Հայաստանի թիմը դարձել է բրոնզե մեդալակիր: Թիմը ներկայացնում էին Դավիթ Մելքոնյանը, Աշոտ Ավետիսյանը, Արմեն Վարդանյանը և Սլավա Կոնջորյանը:
Թիմի ղեկավարն էր ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Գասպարյանը:

Շնորհավորում ենք մեր պատանիներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ»:

Նմանատիպ նյութեր