211652_close_icon
views-count1036 դիտում article-date 22:15 22-08-2024

ԱԺ-ում Քաղշին կոմիտեի հետ փակ ձևաչափով քննարկել են շինոլորտում պետական գնումներին վերաբերող հարցեր

Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, շարունակելով «Հայաստանի Հանրապետության նախագահության տարին ԵԱՏՄ-ում, նախաձեռնողական քաղաքականության նոր ուղղությունները» խորագրով նիստերի շարքը, այսօր փակ աշխատանքային քննարկում կազմակերպեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի և մասնագետների հետ: Հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ 
 
Քննարկման հիմնական թեմաներն էին շինարարական ծառայությունների միասնական շուկայի գործունեության ապահովման, անխոչընդոտ, առանց բացառությունների և արգելքների շուկայի ձևավորման, շինարարության ոլորտում պետական գնումներին փոխադարձ մասնակցության մակարդակի բարձրացման հիմնախնդիրները:

Նմանատիպ նյութեր