211652_close_icon
views-count59145 դիտում article-date 18:30 23-08-2024

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Shacman» բեռնատարն ու «Ford»-ը. վերջինն էլ բախվել է երկաթբետոնե արգելապատնեշներին. բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել վիրավորին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 116 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, բախվել են «Ford» և «Shacman» մակնիշի բեռնատարը:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ով գլխի հատվածում վնասվածք է ստացել, օպերատիվորեն ժամանած «Չարենցավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել:  

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի գրամանատար, օրվա պատասխանատու Վահագն Կարապետյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Գոռ Ավետիսյանն ու պարեկ Խաչատուր Միրզոյանը:

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պազվում է վարորդների և բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը:  

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Ford»-ն էլ հարվածել է ճանապարհի եզրին տեղադրված երկաթբետոնե արգելապատնեշներին՝ կոտրելով մի քանիսը:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր