211652_close_icon

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը մեկնել է Աբու Դաբի

views-count1324 դիտում article-date 13:46 25-08-2024
Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը միջազգային մրցաշարի կմասնակցի Աբու Դաբիում։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Մրցաշարին կմասնակցեն նաև Օմանի և Միացյալ Արաբական Էմիրությունների հավաքականները, թիմեր ԱՄԷ-ից:
Հայաստանի հավաքականը մրցաշարին կմասնակցի փորձնական կազմով:

Գեորգի Ղազանչյանի գլխավորությամբ Աբու Դաբի են մեկնել հետևյալ խաղացողները՝

Կարեն Մելիքյան
Յուրա Մելիքյան
Սամվել Գևորգյան
Տիգրան Մկրտումյան
Մարատ Միքաելյան
Արտյոմ Թավակալյան
Ալբերտ Թադևոսյան
Արայիկ Գևորգյան
Դանիել Կիրակոսյան
Ալեքսեյ Չիժենոկ
Սասուն Գուերբոյան

Գեորգի Ղազանչյանի օգնականը կլինի Արեգ Վաթյանը:

Նմանատիպ նյութեր