211652_close_icon
views-count5468 դիտում article-date 18:01 27-08-2024

Ամիօ բանկը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է դրամով և դոլարով պարտատոսմսեր

Շտապե´ք, պարտատոմսեր գնելու ճիշտ ժամանակն է:

Ամիօ բանկը 2024թ․ օգոստոսի 21-ից հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է անվանական, չփոխարկվող
արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսեր՝ ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով:

Դրամային պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 5,000,000,000 ՀՀ դրամ, որը ներառում է 50,000 հատ անվանական, չփոխարկվող ոչ փաստաթղթային արժեկտրոնային պարտատոմս՝ 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամուտը կազմում է 9.75%:

Դոլարային պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 10,000,000 ԱՄՆ դոլար, որը ներառում է 100,000
հատ անվանական, չփոխարկվող ոչ փաստաթղթային արժեկտրոնային պարտատոմս՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամուտը կազմում է 4.75%:

Ե՛վ դրամային, և՛ դոլարային պարտատոմսերի արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է կիսամյակային պարբերականությամբ, շրջանառության ժամկետը 30 ամիս է, մարման ամսաթիվն է՝ 21.02.2027թ.:

Պարտատոմսերը կտեղաբաշխվեն մինչև 21.11.2024թ. ներառյալ:

Պարտատոմսերը շահավետ և ապահով ֆինանսական գործիքներ են, որոնք նույնպես երաշխավորված են Ավանդների
hատուցումը երաշխավորող hիմնադրամի կողմից ճիշտ այնպես, ինչպես ավանդները:

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կներկայացվեն ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ և կունենան շուկա ստեղծող (Marketmaker): ՀՀ Ֆոնդային Բորսայում ցուցակվելուց հետո պարտատոմսերից ստացված եկամուտներն ազատված կլինեն եկամտային հարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից՝ ապահովելով ավելի բարձր եկամտաբերություն:

Պարտատոմսերը հեշտությամբ կարող եք ձեռք բերել նաև առցանց՝ մի քանի հպումով, առանց բանկի մասնաճյուղ
այցելելու: AMIO Mobile հավելվածի «Հայտեր» բաժնում մուտք գործեք «Պարտատոմսի ձեռքբերում» էջ, ընտրեք
պարտատոմսերի արժույթն ու քանակը և հետևեք հրահանգներին։

Պարտատոմսերի հրապարակային առաջարկին (գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 10.04.2024թ. թիվ 1/124 Ա
որոշմամբ) ծանոթանալու համար այցելեք՝ այստեղ

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Նմանատիպ նյութեր