Հրաձիգ Գոհար Հարությունյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը
Հրաձիգ Գոհար Հարությունյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Չեխիայի Պլզեն քաղաքում մեկնարկած Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչը հաղթել է 10 մետր վազող թիրախ մրցաձևի կանանց պայքարում։
Հայ մարզուհին կիսաեզրափակչում 6-2 հաշվով, իսկ եզրափակչում 6-1 հաշվով առավելության է հասել ուկրաինացի մրցակիցների նկատմամբ և նվաճել չեմպիոնի տիտղոսը։
Նույն մրցաձևում Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Արուսյակ Գրիգորյանը 550 միավորով գրավել է 5-րդ տեղը, իսկ Լիլիթ Մկրտչյանը 547 միավորով՝ 7-րդ։
Տղամարդկանց պայքարում Հովհաննես Մարգարյանը 556 միավորով զբաղեցրել է 12-րդ տեղը։