1138 դիտում
21:29 28-08-2024
Գևորգ Մանթաշյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն օգոստոսի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։
Կողմերն ընդգծել են, որ տեխնոլոգիական ոլորտում երկու երկրների միջև համագործակցության լավ փորձ է ձևավորվել, որը զարգանալու և ընդլայնվելու մեծ հեռանկարներ ունի:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի արձանագրությանը, «ՀայՓոստ»-ի և «ԿազՓոստ»-ի միջև ձևավորված համագործակցությանը, Հայաստանում հոկտեմբերին կայանալիք Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին (WCIT) ղազախական կողմի մասնակցությանը։ Կարևորվել է սեպտեմբերի 3-5-ը Աստանայում կայանալիք ՄԱԿ Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP) «Թվային ներառականության» խորագրի ներքո կայանալիք գագաթաժողովին Գևորգ Մանթաշյանի ղեկավարած պատվիրակության մասնակցությունը։
Քննարկվել են տեխնոլոգիական ոլորտում հայ-ղազախական հարաբերությունների հետագա զարգացման, համագործակցության ընդլայնման հնարավորությունները թվայնացման, արհեստական բանականության, կիբեռանվտանգության, հեռահաղորդակցության ոլորտներում: Ներկայացվել են երկու երկրներում առաջիկայում կայանալիք ոլորտային միջոցառումները, ընդգծվել է փորձի փոխանակման, մասնագետների փոխադարձ այցերի կարևորությունը, ինչը կնպաստի գործակցության էլ ավելի ամրապնդմանն ու երկկողմ կապերի ընդլայնմանը։

Նմանատիպ նյութեր
769 դիտում
18:00 21-02-2024
Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին
1335 դիտում
16:31 02-07-2021
Ռուստամ Բադասյանն ընդունել է Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին
1294 դիտում
17:01 11-09-2021
Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին։
Այս բաժնից
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
739 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան