598 դիտում
17:24 29-08-2024
Ճապոնիայում հզոր թայֆունը 5 միլիոն մարդու տարհանման պատճառ է դարձել
Ճապոնիայի իշխանությունները երկրին պատուհասած հզոր թայֆունի պատճառով տարհանման հրահանգ են տվել ավելի քան 5,2 միլիոն մարդու։ Վիրավորների թիվը հասել է 80-ի։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Երկրի կենտրոնական որոշ հատվածների բնակիչներին կոչ են արել հեռանալ։
Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունն անվտանգության նախազգուշացման չորրորդ մակարդակ է հայտարարել՝ առավելագույն հինգից։ Ավելի քան 700 թռիչք չեղարկվել է, առնվազն 237 000 մարդ մնացել է առանց էլեկտրականության։
Թայֆունն ուղեկցվում է հորդառատ անձրևներով, քամիների արագությունը հասնում է 252 կմ/ժամի։
Հորդառատ անձրևների առաջացրած սողանքի հետևանքով ավելի վաղ 3 մարդ էր զոհվել։
Ճապոնական խոշոր ավտոարտադրողները, մասնավորապես՝ Toyota-ն, Nissan-ը և Honda-ն դադարեցրել են թայֆունի շրջանում գտնվող իրենց գործարանների աշխատանքը։

Նմանատիպ նյութեր
1353 դիտում
16:55 14-10-2021
Ֆիլիպիններում Maring թայֆունը 19 մարդու մահվան պատճառ է դարձել
3138 դիտում
09:33 18-07-2016
Չինաստանում հզոր թայֆունը 80-ից ավելի մարդու կյանք է խլել
1659 դիտում
13:38 14-08-2021
Ճապոնիայում հորդառատ անձրևների պատճառով 5 մլն մարդու անհապաղ տարհանման հրաման է տրվել
Այս բաժնից
796 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ
610 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել