211652_close_icon
views-count859 դիտում article-date 18:24 29-08-2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱԺ «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» երրորդ ծրագրի մասնակիցներին:

Նախագահը, ողջունելով աշակերտներին, հակիրճ անդրադարձ է կատարել ժամանակակից աշխարհի պահանջներին համապատասխան կրթություն ունենալու և ուսումնական գործընթացում նորարար տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությանը, ապագա առաջնորդների ձևավորման ծրագրերին, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված քայլերին և առկա մարտահրավերներին:

Նախագահն իր խոսքում շեշտել է, որ ժողովրդավար ու զարգացած հասարակություն և պետություն կառուցելու համար կրթության դերակատարությունը կարևորագույնների շարքում է:

Այնուհետև Հանրապետության նախագահն անմիջական մթնոլորտում պատասխանել է երկրի կյանքի տարբեր բնագավառներին վերաբերող հանդիպման մասնակիցների հարցերին:

Նմանատիպ նյութեր