211652_close_icon
views-count943 դիտում article-date 18:50 29-08-2024

Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հաղորդակցության բաժնի ղեկավարին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսին և Գերմանական զարգացման բանկի (KFW) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանին։

Քննարկվել է «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II Փուլ 3» ծրագրի կատարման ընթացքը։

Ծրագրի շրջանակներում Եվրամիության կողմից տրամադրված 12 մլն եվրո դրամաշնորհով նախատեսվում է լուծել «Վեոլիա ջուր» ընկերության սպասարկման գոտուց դուրս մնացած գյուղական բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հարցը։

Հանդիպման ժամանակ արձանագրվել է, որ կազմակերպչական բնույթի բոլոր խնդիրները լուծված են, և շատ արագ հայտարարված մրցույթների արդյունքներում կընտրվեն կապալառու ընկերություններ, կկնքվեն պայմանագրեր և աշխատանքները կմեկնարկեն։

Նմանատիպ նյութեր