211652_close_icon
views-count1375 դիտում article-date 20:20 29-08-2024

Կառավարության հավանությամբ՝ ռուսաստանաբնակ գործարարի փողերով․ կփրկվի Գյումրու «Վառեմ-մարեմի» շենքը. aravot.am

Aravot.am-ը գրում է. Այսօր կառավարությունը հաստատել է Գյումրու պատմական կենտրոնում՝ «Կումայրի արգելոց- թանգարանի» տարածքում գտնվող «Մեր մանկության տանգոյի» կամ ինչպես գյումրեցիներն են սիրում ասել՝ «Վառեմ-մարեմի» հայտնի շենքի վերականգման նախագիծը։ Այն ներկայացրել էր Պետական գույքի կառավարման կոմիտեն։ 


Օր-օրի փլուզվող պատմական շենքի վերականգման աշխատանքները տևելու են երկու տարի, նախատեսված է ավարտել մինչև 2027 թվականի հունիսի 1-ը։ Դրանից հետո շենքը փոխանցվելու է ԿԳՄՍ նախարարությանը՝ մշակութային կամ կրթական նպատակներով օգտագործման համար՝ առանց մասնավորեցման իրավունքի։


Շենքի վերանորոգումն իրականացնելու է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը՝ «Տաշիր» հիմնադրամի միջոցով։

 ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանը, որը դեռ ապրիլ ամսին մեկ սեղանի շուրջ էր նստեցրել շենքի ճակատագրով հետաքրքրված կողմերին, քննարկում էր կազմակերպել՝ գյումրեցի Պետրոսյան եղբայրների, քանդակագործ Սամվել Պետրոսյանի, ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Սուրեն Կարայանի, ԿԳՄՍ հուշարձանների վերականգնման բաժնի պետ Հրանտ Հովսեփյանի մասնակցությամբ, այսօր մեզ հետ զրույցում ասաց, որ իր առաջարկով պատմական այդ կառույց կտեղափոխվի Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանը։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում 

Նմանատիպ նյութեր