667 դիտում
16:43 30-08-2024
Վահագն Վերմիշյանի խափանման միջոցի ժամկետը երկարաձգվել է. armtimes.com
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է 3 ամսով։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
Հիշեցնենք՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման:
Վերմիշյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու և խարդախություն կատարելու համար։
Ըստ մեղադրանքի՝ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահը 2019թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար՝ դրա դիմաց որպես կաշառք ստանալով 2 միլիոն 379 հազար 950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար և շուրջ 2 միլիոն 300 հազար ՀՀ դրամին համարժեք շինանյութ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 2024 թվականի մարտի 4-ին, 4 տարի և 1 ամիս կալանքից հետո ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի խափանման միջոցը փոխվել էր:

Նմանատիպ նյութեր
2543 դիտում
09:13 08-11-2019
Սարհատ Պետրոսյանի և Վահագն Վերմիշյանի միջև առկա հակամարտությունը նոր թափ է ստանում․ «Ժողովուրդ»
4190 դիտում
15:57 05-02-2020
Վահագն Վերմիշյանի աշխատասենյակը խուզարկել են ԱԱԾ քննիչները. news.am
3269 դիտում
15:34 08-02-2020
6 անշարժ գույք, 2 մեքենա, 12 մլն դրամ, 250 հազար դոլար, 18 հազար եվրո. Վահագն Վերմիշյանի ունեցվածքը