2513 դիտում
09:13 08-11-2019
Սարհատ Պետրոսյանի և Վահագն Վերմիշյանի միջև առկա հակամարտությունը նոր թափ է ստանում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ ԿԱ կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի և Քաղաքաշինական կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանի միջև առկա հակամարտությունը նոր թափ է ստանում:
Վահագն Վերմիշյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հոկտեմբերի 22-ին հայտարարել էր. «Երկրում քարտեզագրում չի արվել: Մարդն առնվազն իր կյանքում մի հավաբուն պետք է կառուցած լինի, որ քաղաքաշինությունից ինչ-որ բան ասի…»:
Դրան հաջորդեց Սարհատ Պետրոսյանի արձագանքը: «Ազատության» հետ զրույցում, անդրադառնալով Վերմիշյանի վերոնշյալ մեկնաբամությանը, Պետրոսյանն ասել էր. «Ես Վերմիշյանին լուրջ չեմ ընդունում, Վերմիշյանին լուրջ չեն ընդունում կառավարությունում, հենց իր ղեկավարած կոմիտեում և, ենթադրում եմ, տանն էլ լուրջ չեն ընդունում: Վերմիշյանը ունի շառլատանի համբավ, պարզ ստախոս է, և ես կարող եմ դա ապացուցել… և այդ մարդը այսօր կա, վաղը չկա: Ինքը պատահաբար է այդտեղ հայտնվել»:
«Ժողովուրդ» օրաթերթը այս խնդրի շուրջ երեկ առավոտյան զրուցեց Վերմիշյանի հետ: Նա ասաց, որ տեղյակ է Սարհատ Պետրոսյանի այդ որակումներից: «Լսել եմ, լսել եմ»,- ասաց Վ. Վերմիշյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչ պատասխան եք տալու Պետրոսյանին, Վերմիշյանն արձագանքեց. «Պատասխանն արդեն իրավապահ մարմինները կտան, ի՞նչ ասեմ…»: Կդիմի՞ Վերմիշյանը դատարան, թե՞ ոչ. պարզաբանեց. «Չի բացառվում, չեմ որոշել, հետո կիմանաք»:
«Ժողովուրդ» օրաթերթն օրվա ավարտին էլ Վերմիշյանից փորձեց ճշտել` կողմնորոշվել է արդյոք, կդիմի արդյոք դատարան: Նրա ցասումն արդեն իջել էր, մեղմացել էր ու հրաժարվեց մեկնաբանություններից»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»