211652_close_icon
views-count766 դիտում article-date 08:00 31-08-2024

Եթե Վարսենիկ, ուրեմն Վարդանն էլ հետն է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Օրերս Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանը պետք է քննի Պրոբացիոն ծառայության հայցը՝ Առուշ Առուշանյանի նկատմամբ կայացրած վճիռներից կալանքը կիրառելու հարցը։

«Ժողովուրդ» օրաթերթը դատավորի կենսագրությունը ուսումնասիրելիս հանդիպեց մի ուշագրավ փաստի, այն է` Վարսենիկ Մելքոնյանը, որ տարածաշրջան որ տեղափոխվում է որպես դատավոր աշխատելու՝ նրա ամուսին Վարդան Հովհաննիսյանը ևս ընդունվում է տվյալ դատարան աշխատանքի։
Հիրավի նվիրված ամուսիններ․ բայց ինչպե՞ս է հենց Վարդան Հարությունյանին հաջողվում ընդունվել տվյալ հաստիք աշխատանքի, եթե չկա կնոջ գործոնը, ցուցումը և այլն:
2021 թվականին դատավոր Մելքոնյանը աշխատում էր Արագածոտնի դատարանում, նրա ամուսինը՝ ևս։

Հիշեցնենք, որ 2023 թվականից Վարսենիկ Մելքոնյանը Սյունիքի դատարանի դատավոր է, եւ ամուսինը հիմա էլ Սյունիքի դատարանի աշխատակից է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր