211652_close_icon
views-count1036 դիտում article-date 15:11 01-09-2024

Կլաարն ավարտում է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի առաքելությունը

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ավարտում է իր առաքելությունը այս պաշտոնում։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր էջում։ Փոխանցում է Tert.am-ը։

«Այսօր իմ վերջին օրն է՝ որպես Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ։

Շատ բան է տեղի ունեցել, երբ ես սկսեցի աշխատել գրեթե 7 տարի առաջ՝ 2017 թվականի նոյեմբերին։

Այնուամենայնիվ, մի բան մնում է անփոփոխ՝ ԵՄ-ի հանձնառությունը՝ օգնելու տարածաշրջանում մեր հարեւաններին հասնել կայուն և արդար խաղաղության»,- գրել է նա։

Կլաարին այս պաշտոնում կփոխարինի Մագդալենա Գրոնոն։

Նմանատիպ նյութեր