211652_close_icon
views-count1336 դիտում article-date 18:04 02-09-2024

Հանձնուքով բերված շոկոլադե կոնֆետներում հայտնաբերվել են թմրանյութի նմանվող զանգվածներ

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ փորձ է արվելու դատապարտյալ Ա․Բ․-ին հանձնուքի միջոցով թմրանյութ փոխանցել։

Իրացնելով ստացված տեղեկությունները՝ նշված բաժնի ծառայողները Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողների հետ համատեղ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, զննության են ենթարկել դատապարտյալ Ա․Բ․-ի անվամբ քաղաքացուհի Կ․Ս․-ի կողմից բերված հանձնուքը։

Հանձնուքում առկա շոկոլադե կոնֆետներից երեքի մեջ ծառայողները հայտնաբերել են պոլիէթիլենով փաթեթավորված, թմրանյութի նմանվող զանգվածներ։

Քաղաքացուհի Կ․Ս․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
 

Նմանատիպ նյութեր