211652_close_icon
views-count583 դիտում article-date 13:19 03-09-2024

Հաջորդ շաբաթ Երեւանի ավագանին նոր նստաշրջանի առաջին նիստը կգումարի

Հաջորդ շաջաթ Երեւանի ավագանին աշնանային նստաշրջանի առաջին նիստը կհրավիրի:

Նիստը կգումարվի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10.00-ին:

Ինչպես քաղաքապետ Տիգրան Ավինյանն է հայտարարել, սեպտեմբերին ավագանին պետք է քննարկի եւ հաստատի Երեւանի նոր հատակագիծը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին էլ խորհրդարանն է աշնանային նստաշրջանի առաջին նիստը գումարելու:

Նմանատիպ նյութեր