3490 դիտում
15:30 26-06-2018
Կայացել է Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի վերջին նիստը. հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերին
Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 5-րդ նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, օրակարգը հաստատելուց հետո ավագանու քննարկմանն է ներկայացվել Եվրոպական Միության «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնությանը միանալու վերաբերյալ որոշման նախագիծը:
Ներկայացնելով նախագիծը՝ քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետը մասնավորապես նշել է, որ Եվրոպական Միության այս նոր նախաձեռնությունը գործարկվել է 2017թ. հունվարին «Արևելյան գործընկերության» շրջանակում, որի հիմնական նպատակն է աջակցել գործընկերության երկրների համայնքներին և նրանց ղեկավարներին՝ դառնալու տեղական մակարդակում տնտեսական զարգացման և աշխատատեղերի ստեղծման ակտիվ նախաձեռնող՝ սեփական կարողությունների, տեխնիկական հմտությունների զարգացման և մասնավոր հատվածի ու քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ճանապարհով: Երևանի ավագանին քվեարկությամբ հավանություն է տվել ներկայացված նախագծին:
Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի վերջին նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը ևս արժանացել են ավագանու անդամների հավանությանը:
Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի՝ Երևանի ավագանու հերթական՝ 4-րդ նստաշրջանի առաջին նիստը տեղի կունենա 2018 թ. սեպտեմբերի երկրորդ երեքշաբթի օրը:
Նմանատիպ նյութեր
928 դիտում
22:46 15-02-2023
Կայացել է Սևան համայնքի ավագանու 3-րդ նստաշրջանի առաջին նիստը
1565 դիտում
18:46 08-02-2019
Փետրվարի 12-ին տեղի կունենա ԱԺ առաջին նստաշրջանի հերթական նիստը
Այս բաժնից
772 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
643 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
442 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը