Հերթական բացառիկ ու հաջողված բժշկական միջամտության ադյունքում «Սպիտակ» բժշկական կենտրոնի բժիշկները ապացուցեցին, որ տարածաշրջանում իրենք նույնպես բացառիկներից են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սպիտակի բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է․
«86-ամյա բուժառուն վնասվածքը ստացել էր աստիճաններից գլորվելու հետեւանքով
Սպիտակի ԲԿ է դիմել 86 տարեկան բուժառու` գանգատվել ով ձախ կոնք-ազդրային հոդի շրջանում ցավերից և քայլելու անհնարինությունից։ Ըստ պացիենտի խոսքերի՝ վնասվածքը ստացել էր աստիճաններից գլորվելու հետեւանքով:
Կատարված հետազոտություններից հետո բուժառուի մոտ ախտորոշվեց ձախ ազդրոսկրի վզիկի փակ կոտրվածք տեղաշարժով:
Բացի վերը նշված վնասվածքը, պացիենտի մոտ հայտնաբերվեց նաեւ ուղեկցող մի շարք հիվանդություններ, ինչի կապակցությամբ մի քանի օր շարունակ Սպիտակի ԲԿ-ի ողջ անձնակազմը իրականացրել է համապատասխան բուժում եւ պացիենտին նախապատրաստել սպասվող բարդ վիրահատությանը:
Կատարվել է ձախ կոնք ազդրային հոդի բիպոլյար էնդոպրոթեզավորում: Շնորհիվ վնասվածքաբան-օրթոպեդ Այվազ Մխիթարյանի եւ վիրահատական ողջ թիմի՝ վիրահատությունն անցել է հարթ, վիրահատության հաջորդ օրն արդեն պացիենտը քայլել է քայլակի օգնությամբ, իսկ 5 օր անց արդեն դուրս է գրվել հիվանդանոցից»։