211652_close_icon
views-count589 դիտում article-date 19:18 03-09-2024

Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է Ֆրանսի անվան կրթահամալիրի աշակերտներին ուստարվա մեկնարկի առթիվ

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին Երևանի Անատոլ Ֆրանսի անվան կրթահամալիրի աշակերտներին շնորհավորել է ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։

Այս մասին դեսպանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարված գրառման մեջ՝ հավելելով, որ կրթահամալիրը երբեք այսքան շատ աշակերտ չի ընդունել։

«Շնորհավորում ենք աշակերտներին և նրանց ուսուցիչներին դասերի վերսկսման առիթով և շնորհակալություն հայտնում ծնողներին մեր հաստատության հանդեպ ցուցաբերած վստահության համար», - գրել է դեսպանը Դըկոտինյին։

Նմանատիպ նյութեր