211652_close_icon
views-count691 դիտում article-date 21:55 03-09-2024

Դեսպան Քվինը ներկա է գտնվել Վիլյամ Սարոյանի կտավներից մեկի ցուցադրությանը

Դեսպան Քվինը, Վիլյամ Սարոյան հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա են գտնվել Վիլյամ Սարոյանի կտավներից մեկի ցուցադրությանը, որը հիմնադրամը տրամադրել էր դեսպանի կեցավայրում ներկայացնելու համար։

Արվեստագետները, կոմպոզիտորները, կառավարության, ակադեմիայի և քաղաքացիական հասարակության առաջնորդները հարգանքի տուրք են մատուցել աշխարհահռչակ ամերիկահայ գրողի և արվեստագետի ժառանգությանը, ինչպես նաև Սարոյան հիմնադրամի շարունակական ջանքերին` պահպանելու և տարածելու Վիլյամ Սարոյանի ներդրումը ինչպես ամերիկյան, այնպես էլ հայկական մշակույթում:

Նմանատիպ նյութեր