1114 դիտում
16:10 04-09-2024
Նախկին դատավոր Դավիթ Հարությունյանի միջնորդությունը ԲԴԽ-ն կքննի սեպտեմբերի 17-ի նիստում՝ գրավոր ընթացակարգով․ news.am
Դավիթ Հարությունյանի կողմից` իր լիազորությունների դադարեցման հարցի վերանայման խնդրանքով ԲԴԽ ներկայացվել է միջնորդություն։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԲԴԽ մամուլի խոսնակ Մերի Գևորգյանը՝ նշելով, որ հարցն ընդգրկվել էր 2024 թվականի սեպտեմբերի 3-ի նիստի օրակարգում:
Նիստի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը պնդել է 2024 թվականի օգոստոսի 27-ին ներկայացված ինքնաբացարկի իր միջնորդությունը, որը Խորհրդի անդամների կողմից քննարկման արդյունքում բավարարվել է:
«ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի կողմից հայտնված տեղեկության համաձայն` նա իր ինքնաբացարկը հիմնավորել է այն հանգամանքով, որ Դավիթ Հարությունյանի դատավորի լիազորությունները դադարեցնելուց հետո նա այս գործի մասին որպես Խորհրդի նախագահ ներկայացրել էր մեկնաբանություններ և պարզաբանումներ, այդ թվում` Ազգային ժողովի ամբիոնից, երբ ՔՊ խմբակցության երկու պատգամավորներ մտահոգվել էին Դավիթ Հարությունյանի համար: Խորհրդի անդամների կողմից քննարկման արդյունքում բավարարվել է իր ինքնաբացարկի միջնորդությունը և նա չի մասնակցի այս գործի վերանայման գործընթացին»,–ասաց նա:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
2087 դիտում
13:00 16-03-2020
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշ դատական նիստերի քննությունը կիրականացնի գրավոր ընթացակարգով
1213 դիտում
13:29 01-10-2024
Առուշ Առուշանյանին ազատազրկելու դատարանի որոշումը բողոքարկվել է․ այն կքննվի գրավոր ընթացակարգով