967 դիտում
17:15 04-09-2024
Վաղը տրվում է նոր Սահմանադրության նոր մեկնարկը. արդարադատության նախարար
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների գործընթացին, նշելով. «Նոր գաղափար, նոր միտք է, որը կքննարկենք, արդեն Խորհուրդը կորոշի»։ Նրա խոսքով, նախնական կա ընկալում, որ սահմանադրական հանրաքվեն տեղի է ունենալու 2027թ.:
«Մինչև այդ ի՞նչն է կարևոր, որ ունենք բավականին նորմալ ժամանակ, որպեսզի մանրամասն, հանրային քննարկումներով, մասնագիտական հանրույթի հետ աշխատելով, հենցը ինքը՝ Խորհուրդը, քանի որ մարդիկ են, որոնք տարբեր պրոյեկտներում են ներգրավված, հանգիստ կարողանան, փորձագետներ վարձելով, մանրամասն վերլուծել:
Ունենք հարցեր, որոնք արդեն քվեարկել ենք, քննարկել ենք, բայց նաև հսկա աշխատանք ունենք անելու: Կարելի է ասել, որ վաղը տրվում է նոր մեկնարկը նոր Սահմանադրության և, ի դեպ, նոր գաղափարների քննարկման»,- ասել է նա՝ նշելով, թե առաջարկվել է քննարկել կոնկրետ հոդվածներ, որ կարող են փոխվել ոչ հանրաքվեի միջոցով:

Նմանատիպ նյութեր
1727 դիտում
16:28 05-07-2015
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի շնորհավորանքը Սահմանադրության օրվա առթիվ
5658 դիտում
16:16 25-11-2017
Հայաստանում տրվում է ՄԻԱՎ-ի վերաբերյալ ինքնաթեստավորման փուլի մեկնարկը