727 դիտում
22:43 04-09-2024
Շվեյցարիան երկարացրել է ուկրաինացի փախստականների պաշտպանության կարգավիճակը
Շվեյցարիան երկարացրել է ուկրաինացի փախստականների պաշտպանության S կարգավիճակը մինչև 2026 թվականի մարտի 4-ը, քանի որ Ուկրաինայում իրավիճակը չի կայունացել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին նշված է երկրի Դաշնային խորհրդի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Հատուկ S կարգավիճակը նախատեսում է աշխատանքի իրավունք, ներառյալ ինքնազբաղվածությունը, ապահովագրությունը, երեխաների համար դպրոցական կրթությունը, երկրի ներսում և դրսում տեղաշարժվելու ազատությունը և ընտանիքի վերամիավորումը:
«Ուկրաինայում իրավիճակի կայունացում չի նախատեսվում, հետևաբար2024 թվականի սեպտեմբերի 4-ի նիստում Դաշնային խորհուրդը որոշեց, որ Ուկրաինայից եկած և պաշտպանվող անձանց պաշտպանության կարգավիճակը երկարացվելու է մինչև 2026 թվականի մարտի 4-ը։ Մինչև այդ ամսաթիվը տրամադրվելու են նաև պաշտպանության S կարգավիճակ ստացողների համար նախատեսված աջակցության միջոցները»,- նշված է փաստաթղթում։
Շվեյցարիայի միգրացիայի հարցերով պետական քարտուղարության տվյալներով՝ օգոստոսի 29-ի դրությամբ երկրում փախստականի S կարգավիճակ ուներ 66195 ուկրաինացի։ 2022 թվականի փետրվարի 24-ից ավելի քան 27 հազար ուկրաինացի կորցրել է այդ կարգավիճակը։

Նմանատիպ նյութեր
1545 դիտում
17:34 24-09-2014
Օրենքի փոփոխությունը կհստակեցնի փախստականների երեխաների կարգավիճակը. տեսանյութ
1139 դիտում
10:54 29-07-2014
Ռուսաստանում ուկրաինացի փախստականների թիվը գերազանցել է 34,000-ը
1242 դիտում
15:46 12-03-2015
Ռուսաստանից ուկրաինացի փախստականների արտահոսք է նկատվում
Այս բաժնից
1009 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
655 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը