211652_close_icon
views-count499 դիտում article-date 10:31 06-09-2024

Գեղարքունիքում մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային ծրագիրը. ԱՆ

Սեպտեմբերի 2-ից Գեղարքունիքի մարզում մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային ծրագիրը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ կրծքագեղձի վաղ շրջանի ուռուցքի հայտնաբերման դեպքում հիվանդների բուժումը կիրականացվի անվճար, պետպատվերի շրջանակներում։
 
«Այս տարի էապես ավելանում են նաև պետպատվերի ծավալները, որոնք համաչափորեն բաշխվելու են նաև Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններին»,-Գեղարքունիք կատարած այցի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
 
Շարժական մամոգրաֆն այս պահին Վարդենիս քաղաքում է, այնուհետև կլինի Մարտունի, Գավառ, Ճամբարակ և Սևան քաղաքներում։

Նախարարն ու Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը այցելել են նաև Վարդենիսի բժշկական կենտրոն, որտեղ կիրականացվեն ընթացիկ արդիականացման աշխատանքներ։ Քննարկվել է նաև բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման հարցը։

Նմանատիպ նյութեր