211652_close_icon
views-count3463 դիտում article-date 22:05 07-09-2024

Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տոնեց և միանձնյա գլխավորեց 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակը. armsport.am

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության մեկնարկային տուրում Հայաստանի ազգային հավաքականն այսօր Երևանում ընդունել էր Լատվիային: Հանդիպումն ավարտվեց մեր թիմի հաղթանակով՝ 4-1 հաշվով։

Հանդիպման մեկնարկում թիմերը փոխանակվեցին գոլերով։ Նախ մեր թիմի կազմում 6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Վահան Բիչախչյանը։ Քիչ անց հյուրերի կազմում պատասխան գոլը խփեց Ուլդրիկիսը (որոշ ռեսուրսներում նշվում է, որ գրանցվել է ինքնագոլ՝ Հարությունյանի անվան դիմաց)։ Հանդիպման 35-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Լատվիայի հավաքականի ֆուտբոլիստ Դուբրան։ Հայաստանի հավաքականի հարձակվողների պրեսինգի արդյունքում լատվիացի պաշտպանը գնդակն ուղարկեց իր դարպասապահին, ով չկարողացավ ֆիքսել գնդակը․ արդյունքում՝ ինքնագոլ։ Առաջին խաղակեսում այլևս գոլեր չգրանցվեցին և թիմերն ընդմիջման գնացին 2-1 հաշվով։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում Լուկաս Սելարայանը հաշիվը դարձրեց 3-1։ Ընդհանուր առմամբ, երկրորդ խաղակեսը ևս անցավ Հայաստանի հավաքականի խաղային առավելությամբ։ Հանդիպման 85-րդ րոպեին Էդուարդ Սպերցյանը ևս մեկ գոլ խփեց Ռանոսի փոխանցումից հետո՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության մեկնարկային տուրում Ֆարերյան կղզիների ազգային հավաքականն այսօր ընդունել էր Հյուսիսայի Մակեդոնիայի ընտրանուն․ այդ հանդիպումն ավարտվել էր 1-1 հաշվով: Հայաստանի և Լատվիայի հավաքականների հետ միասին այս թիմերն ընդգրկված են Ազգերի լիգայի C լիգայի 4-րդ խմբում։ Այդպիսով, Հայաստանի հավաքականը միանձնյա գլխավորեց 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակը, գրում է armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր