967 դիտում
10:45 10-09-2024
Քննարկվել է Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագրի ընթացքը
Պետական եկամուտների կոմիտեում, Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագրի շրջանակում, տեղի է ունեցել հանդիպում՝ ծրագրի ՊԵԿ պատասխանատուների և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու ծրագրի իրականացման գրասենյակի ներկայացուցիչների միջև։ Մասնակցել են նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի թիմի անդամները։ Այս մասին հաղորդում են ՊԵԿ-ից:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագրի իրականացման ընթացքը։ Ներկայացվել են ծրագրի շրջանակում արձանագրված նշանակալի ձեռքբերումները և առաջիկա քայլերը՝ վերահաստատելով արդյունավետ համագործակցությունը շարունակելու կողմերի պատրաստակամությունը։
Հանդիպմանը հաջորդել է աշխատանքային այց Մեղրիի սահմանային անցակետ՝ ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումները և առաջընթացը գնահատելու, ինչպես նաև շինհրապարակում կատարվող աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով։
Անցկացվել են հանդիպումներ նաև կապալառուի, վերահսկող ինժեներ ներկայացուցիչների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ քննարկելու ընթացիկ խնդիրները, հետագա անելիքներն ու քայլերը։
Ավարտին բոլոր կողմերը վերահաստատել են Մեղրիի սահմանային անցակետի հաջող արդիականացման հանձնառությունը:
Հիշեցնենք, որ Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման շինարարական աշխատանքները կավարտվեն 2026 թվականին, որի արդյունքում կունենանք միջազգային չափանիշներին համահունչ ժամանակակից անցակետ:

Նմանատիպ նյութեր
1565 դիտում
11:09 08-04-2022
Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման շինաշխատանքների միջազգային մրցույթ է տեղի ունեցել. ՊԵԿ
Այս բաժնից
883 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
634 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
706 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան