211652_close_icon
views-count46870 դիտում article-date 11:09 11-09-2024

Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են 2 «Volkswagen Jetta»-ները և «Mercedes»-ը, վերջինը գլխիվայր շրջվել է. «Volkswagen»-ի մեղավոր վարորդը փորձում էր համոզել, որ դեպքը չնկարահանվի. օպերատիվ են գործել բժիշկները, փրկարարները և պարեկները.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07:50-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոցում բախվել են 32-ամյա Գրիգոր Մադաթյանի վարած «Volkswagen Jetta» մակնիշի 36 МА 384 համարանիշի, 35-ամյա Դավիթ Գալստյանի վարած վրացական համարանիշներով «Mercedes» մակնիշի և 43-ամյա Գարեգին Վարդանյանի վարած «Volkswagen Jetta» մակնիշի 81 GV 810 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Mercedes»-ը գլխիվայր շրջվել է։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում բուժօգնություն են ցուցաբերել 2 հոգու, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 6-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Volkswagen»-ներից մեկի գազաբալոնի փականը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վահագն Հախվերդյանը և Մերի Վառյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Ավտոմեքենաներից «Volkswagen Jetta» մակնիշի 81 GV 810-ը եղել է կայանված, վթարի մեղավորն էլ, ըստ նախնական տեղեկությունների, եղել է «Volkswagen Jetta» մակնիշի 36 MA 384 համարանիշի մեքենայի վարորդ Գ. Մադաթյանը խ, ով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, վթարային իրավիճակ ստեղծել մյուս վարորդների, այդ թվում՝ գլխիվայր շրջված «Mercedes»-ի վարորդի համար։

Իսկ դեպքի վայրում Գ. Մադաթյանը փորձում էր համոզել, որպեսզի իր սարքած «գլուխգործոց կաշան» չնկարահանվի, կամ էլ ավտոմեքենայի վրայից համարանիշները հանվեին, սակայն պարեկները նրա «ախորժակը փակեցին», ինչից հետո քթի տակ անհոդաբաշխ և իր համար նույնպես անհասկանալի արտահայտություններ անելով, Սասնա էպոսի «Ցռան Վերգոյի» նման հեռացավ դեպքի վայրից։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր