211652_close_icon
views-count784 դիտում article-date 11:47 11-09-2024

Վիետնամում «Յագի» թայֆունի զոհերի թիվը հասել է 143-ի

Վիետնամում «Յագի» թայֆունի զոհերի թիվը հասել է 143-ի, անհետ կորածներինը՝ 58-ի: Մայրաքաղաք Հանոյի հազարավոր բնակիչներ չորեքշաբթի տարհանվել են, քանի որ Կարմիր գետի ջրերը տեղատարափ անձրևներից հետո հեղեղել են փողոցները, գրում է Reuters-ը:

«Սա ամենասարսափելի ջրհեղեղն է, որը ես տեսել եմ վերջին 30 տարվա ընթացքում: Երեկ առավոտ չոր էր, հիմա ամբողջ փողոցը հեղեղված է, երեկ գիշեր չկարողացանք քնել»,- Reuters-ին ասել է Հանոյի 42-ամյա բնակչուհի Տրան Լը Քուենը:

«Յագի»-ն ընթացիկ տարում  Ասիան պատուհասած ամենահզոր թայֆունն է, որն ուղեկցվել է սողանքներով և հեղեղներով:

Նմանատիպ նյութեր